ՆԱՏՕ-ն կներգրավվի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի զսպման և դաշինքնի պաշտպանական բնագծերի պահպանման համար
Ռուսաստանի գործողությունների համատեքստում ՆԱՏՕ-ն կներգրավվի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի զսպման և դաշինքնի պաշտպանական բնագծերի պահպանման համար։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է AP-ը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են դաշնակիցների անվտանգության և պաշտպանության ապահովման համար։
«Մենք ցամաքային և օդային պաշտպանական ուժեր ենք տեղակայել դաշինքի արեւելյան հատվածում, ինչպես նաև ծովային պաշտպանական միջոցներ ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում։ Մենք ակտիվացրել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանները, որպեսզի պատրաստվենք արձագանքելու մի շարք չնախատեսված հանգամանքների և ապահովենք դաշինքի տարածքի անվտանգությունը՝ այդ թվում գործի դնելով արձագանքման մեր ուժերը։ Ներկայում մենք իրականացնում ենք մեր պաշտպանական ուժերի լրացուցիչ տեղակայում դաշինքի արեւելյան հատվածում»,-նշված է հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ն նաև կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարձակումը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և հետ կանգնել «իր ընտրած ագրեսիայի ճանապարհից»:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի ժամանակ ասել է, որ կազմակերպությունը ՆԱՏՕ արձագանքման ուժեր և արագ գործող ստորաբաժանումներ կուղարկի Դաշինքի արեւելյան հատված։