կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Բրյուսելում կայացած Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստին։

«Լավ նորություն. մեր գործընկերները քննարկում են  սահմանազատումը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության բարձրացման համար։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ նպատակին հասնելուն ուղղված ԵՄ ջանքերը, այդ թվում այդ բանակցությունների կազմակերպումը եւ վերջերս մեկնարկած մոնիթորինգային առաքելությունը»,- գրել է նա իր Թվիթերում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

  • Կիսվել: