հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի ուղեղը չի մահացել. Էրդողանը պատասխանել է Մակրոնին

ՆԱՏՕ-ի ուղեղը չի մահացել. Էրդողանը պատասխանել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ  ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ՛՛անհաջող՛՛ ձևակերպում է արել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը էլեկտրահարման ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի վրա՝ դաշինքին ՛՛ուղեղի մահվան՛՛ վիճակից վերադարձնելով ռազմավարական հստակություն ունեցողի կարգավիճակի։

Հակադարձելով Մակրոնին՝ Էրդողանն ասել է. ՛՛ՆԱՏՕ-ի ուղեղը չի մահացել, այդպիսի բան չի եղել, դա շատ անհաջող ձևակերպում էր։ Նման անհաջող հայտարարությունից հետո Մակրոնը ներկայումս ՆԱՏՕ-ում ամենաակտիվ դերակատարում ունեցող առաջնորդներից մեկն է համարվում։ Բավականին ջանասեր է։ Տեսնում եմ, որ Մակրոնը շատ ակտիվ է Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ հանդիպումներում՛՛:

 

  • Կիսվել: