շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի թեկուզ մեկ երկրից Ուկրաինա զորքեր ուղարկելը հակամարտության մեջ կներքաշի ողջ Եվրոպան․ Զախարովա

ՆԱՏՕ-ի թեկուզ մեկ երկրից Ուկրաինա զորքեր ուղարկելը հակամարտության մեջ կներքաշի ողջ Եվրոպան․ Զախարովա

ՆԱՏՕ-ի անդամ թեկուզ մեկ կամ երկու երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելը կարող է հակամարտության մեջ ներքաշել ողջ Եվրոպան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Եվրոպայի հանձնաժողովի ներկայացուցիչները կրակի վրա յուղ են լցնում` ասելով, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում Ուկրաինային ռազմական հարցում աջակցելու ձևերը: Իսկապես, Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ նույնիսկ մեկ կամ երկու երկրների չմտածված սադրիչ գործողությունների հետևանքով ուկրաինական ճգնաժամը կարող է դուրս գալ իր աշխարհագրական սահմաններից և ունենալ բոլորովին այլ մասշտաբներ»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներից Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորության մասին։

 
 

  • Կիսվել: