ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն հունվարի 18-19-ը կքննարկի Ուկրաինայի հակամարտության հարցը
Հունվարի 18-19-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի, որի ընթացքում դաշինքի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն, մասնավորապես, «վաղ դիտարկումները» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև Կիևին ցուցաբերվող օգնության շարունակականությունը։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական կոմիտեն, կհանդիպի 2023 թվականի հունվարի 18-19-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպմանը կմասնակցեն ՆԱՏՕ-ի 30 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր, ինչպես նաև գործընկերներ Շվեդիայից և Ֆինլանդիայից։
«Եզրափակիչ հանդիպմանը Ռազմական կոմիտեն կքննարկի Ուկրաինային ՆԱՏՕ-ի շարունակական օգնության հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմիանա Ռազմական կոմիտեին առաջին հանդիպման ժամանակ՝ ներկայացնելու վերջին քաղաքական նպատակները և քննարկելու Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները»,- ասվում է հայտարարության մեջ։


