հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։

Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի վեր դրա անդամ երկրների տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր։
Անդրադառնալով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ նա ասել էր, որ ժամանակն է այդ երկրներին ներառել դաշինքի կազմում, քանի որ Մադրիդյան հանդիպումից հետո նրանք էական քայլեր են կատարել։

Ստոլտենբերգն Ադանայի 10-րդ տանկային ռազմաբազայում էլ հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Վերջինս շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի աղետների դեմ պայքարի եվրո-ատլանտյան համակարգման կենտրոնի կողմից 2000 վրան Թուրքիայի աղետի գոտներ ուղարկելու համար։

  • Կիսվել: