երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կմեկնի Թուրքիա․ այցը նախատեսված է հոկտեմբերի 5-ին: 

Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում նշվում է, որ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 
 
Այցի օրակարգը դեռևս անհայտ է, հայտնի չէ նաև, թե արդյո՞ք այցի ընթացքում կխոսվի ղարաբաղյան հակամարտության սրացման և դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին։

  • Կիսվել: