ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում անընդունելի է. Լավրով

ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում անընդունելի է. Լավրով

 ՌԴ-ն անընդունելի Է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում:

Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
 
«Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, անընդունելի ենք համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական ենթակառուցվածքի կամ նրանց սպասարկող աֆղանցիների տեղակայումը հարեւան պետությունների տարածքում, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայում»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Աֆղանստանի հարեւան երկրների ձեւաչափով հանդիպման լիագումար նիստի ընթացքում:
 
Նրա խոսքով՝ նման ծրագրերը հակասում են տարածաշրջանի երկրների անվտանգության շահերին եւ հակասում այն պարտավորություններին, որոնք բխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: