հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նալչիկի արվարձանում հակաահաբեկչական գործողության ընթացքում հինգ գրոհային է սպանվել

Նալչիկի արվարձանում հակաահաբեկչական գործողության ընթացքում հինգ գրոհային է սպանվել

Նալչիկի արվարձանում հակաահաբեկչական գործողության ընթացքում հինգ գրոհային է սպանվել, հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը, տեղեկացնում է  ՛՛Ինտերֆաքսը՛՛:

Նշվում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել Նալչիկի արվարձանում թաքնված զինյալների մի խմբի մասին, որոնք մի շարք ահաբեկչություններ էին ծրագրել։

Ինչպես հաղորդվում է՝ գիշերվա ժամը երեքին մոտ չարագործներն արգելափակվել են պարտեզային ընկերության տարածքում գտնվող տներից մեկում: Նրանց առաջարկել են վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին:

Ավազակներն ի պատասխան կրակ են բացել իրավապահների ուղղությամբ: Հինգ զինյալ սպանվել է: Ինչ վերաբերում է  խաղաղ բնակչության շրջանում զոհերին եւ իրավապահ ուժերի անձնակազմի կորուստներին, ապա այդպիսիք չեն արձանագրվել:

 

  • Կիսվել: