Նախատեսվում է Ադրբեջանից նավթ ու գազ տեղափոխել Թուրքիա․ Չավուշօղլու
Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նա բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ Կասպից ծովում «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նրա խոսքով` կողմերը տեղեկացվել են թուրքական ընկերությունների` այս ուղղությամբ համագործակցելու մտադրության մասին:
«Նավթ ու գազն այս հանքավայրից նախատեսվում է տեղափոխել Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն: