Նա ոչ այլ ինչ է, քան փորձանք․ Թրամփը Փելոսիին «խելագար» է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան: Պետության նախկին ղեկավարը Փելոսիին խելագար է անվանել՝ հավելելով, որ վերջինիս գործողությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի։
«Նա միշտ ոչ այլ ինչ է, քան փորձանք: Որևէ բան, որ նա անում է, լավ չի ավարտվում»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան ցույց է տալիս Վաշինգտոնի կողմից դաշնակիցներին և գործընկերների իրավունքների անտեսումը։