ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Մոտ 60000 ներգաղթյալ Մարոկկոյից անցել է Սեուտա. աղբյուր

Մոտ 60000 ներգաղթյալ Մարոկկոյից անցել է Սեուտա. աղբյուր

Մարոկկացի միգրանտները Տարախալ սահմանային անցումով եկել են իսպանական Սեուտա քաղաք, տեղեկացնում է Reuters-ը։

Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտը, հղում անելով Ներքին գործերի նախարարությանը, հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում, ենթադրաբար, մոտ 60000 մարդ է ապօրինաբար հատել սահմանը, հայտնաբերվել է առնվազն 34 դիակ։ Սեուտան և Մելիլյան, որը Մարոկկոյի հյուսիսում ևս մեկ իսպանական ինքնավար քաղաք է, Եվրամիության միակ ցամաքային սահմաններն ունեն Աֆրիկայի հետ։ Երկու քաղաքում, որոնցից յուրաքանչյուրում բնակվում է մոտ 85000 մարդ, պարբերաբար աճում է Եվրոպա հասնելու փորձ անող միգրանտների թիվը, բայց հինգշաբթի օրվա նման մաշտաբային հոսքի նախադեպեր չեն եղել։

Իր հերթին BBC-ն հայտնել է, որ Իսպանիայի կառավարությունը բանակային ստորաբաժանումներ է ուղարկել իր հյուսիսաֆրիկյան Սեուտա ոստիկանությունն ուժեղացնելու համար, քանի որ ներգաղթյալները ճեղքել են քաղաքը շրջապատող ցանկապատը: Ֆրանսիան ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը, իսկ Իտալիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը։

  • Կիսվել: