շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոտ 550 հազար փախստական Է ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից հատել Ռուսաստանի սահմանը

Մոտ 550 հազար փախստական Է ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից հատել Ռուսաստանի սահմանը

 ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից գրեթե 550 հազար փախստական Է Ռուսաստանի սահմանը հատել ռազմական հակամարտության Էսկալացման սկսվելուց ի վեր. փախստականների թվում ավելի քան 110 հազար երեխաներ կան: Այդ մասին  ապրիլի 1-ին ՌԻԱ Նովոստիին պատմել Է արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչը:

«Երեւանի ժամանակով 07:00-ի դրությամբ հակամարտության սկսվելուց ի վեր ՌԴ սահմանը հատել Է 548,11 հազար մարդ, նրանցից 110,29 հազարը երեխաներ են»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նախօրյակին այդ թիվը կազմել Է 529 հազար: Նա հավելել Է, որ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի տարածք Է ժամանել եւս 18,76 հազար փախստական: Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել Է փետրվարի կեսերին իրադրության սրվելու ֆոնին: Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն Է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ:

  • Կիսվել: