երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մոտ 2300 սիրիացիներ Հավար Քիլիսում են, որտեղից անցնելու են Թուրքիա, հետո՝ Ադրբեջան․ լրագրող

Մոտ 2300 սիրիացիներ Հավար Քիլիսում են, որտեղից անցնելու են Թուրքիա, հետո՝ Ադրբեջան․ լրագրող

Հետաքննող լրագրող Լինզի Սնելը Թվիթերի իր էջում գրում է․

««Սիրիայի ազգային բանակ» խմբավորման աղբյուրի տվյալներով՝ մոտ 2300 սիրիացիներ «Սուլթան Սուլեյման Շահ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից այսօր հավաքվել են Հավար Քիլիսում, որտեղից անցնելու են Թուրքիա՝ Ադրբեջան մեկնելու նպատակով։ Հրադադար է, այդպիսով միգուցե նրանք պարզապես գնում են հումանիտար աշխատանքո՞վ զբաղվելու»։

  • Կիսվել: