չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մոսկվայում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացրել են ընդդիմության դրոշը

Մոսկվայում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացրել են ընդդիմության դրոշը

Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքի վրա բարձրացվել է սիրիական ընդդիմության դրոշը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ավելի վաղ դիվանագիտական ​​առաքելության շենքի վրայից հանվել էր Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը՝ երկրում ընդդիմության իշխանության գալուց հետո։

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ 

Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ 

 

  • Կիսվել: