Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թռիչքները հետաձգվել են ականի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Վնուկովո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ստացվել չորս ինքնաթիռում պայթուցիկ սարքեր տեղադրելու մասին: Օդանավերի ուղղություններն էին՝ Անադիր, Սանկտ Պետերբուրգ, Մագադան և Վլադիվոստոկ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռները ստուգվել են, պայթյունի սպառնալիքը չի հաստատվել: