կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել

Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել

Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։

Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան և հետ են ուղարկել Բաքու:

  • Կիսվել: