Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մուտքային և ելքային չվերթների վրա: Այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
Ինչպես հաղորդվում է՝ ժամանակավոր սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով:



