կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ

Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ

 Մոսկվայի մարզի «Սնեգիր» այգեգործական ոչ առևտրային ընկերության հոսթելում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Ինչպես հայտնում է Մոսկվայի մարզի դատախազությունը, հանրակացարանում բռնկված հրդեհից հետո հարուցվել է քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման փաստով։

«Ըստ հետաքննության տվյալների՝ 23-ամյա տղամարդը վարձակալել է մասնավոր տուն, որը հետագայում բնակության համար տրամադրվել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք  գրանցում չեն ունեցել Ռուսաստանի Դաշնությունում», - հայտնել են դատախազությունում:

  • Կիսվել: