Մոսկվայի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել Է յոթի․ տեսանյութ
Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակում, ծաղկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Յոթ մարդու մահը հաստատվել է»,- ասել է աղբյուրը։
Երեկ կեսօրից հետո հրդեհ է բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակի երկհարկանի աղյուսե պահեստի շենքում, նկատվել է թանձր ծուխ։
Պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, իսկ ժամը 22.03-ին՝ մարվել։ Ժամը 23.55-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհը մարելուն ներգրավվել է Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության 42 միավոր տեխնիկա և 121 անձնակազմ, ինչպես նաև հատուկ գնացք։
Քննչական կոմիտեն պարզում է դեպքի պատճառները, վկաները հարցաքննվում են։ Քննիչները պարզել են, որ ապրանքները պահեստում պահվել են ոչ պատշաճ կերպով։


