շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները նոր փորձությունների են ենթարկվել. Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավար

Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները նոր փորձությունների են ենթարկվել. Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավար

ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հարաբերությունները տարեսկզբից ի վեր ենթարկվել են փոփոխվող միջազգային իրադրության նոր փորձությունների եւ պահպանել ճիշտ ուղղությունը:

Այդ մասին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մարտի 30-ին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:
 
«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները  ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը եւ զարգացման կայուն միտումը»,-հայտարարել Է Վան Ին: Լավրովը երկօրյա այցով գտնվում Է Չինաստանում, որի շրջանակներում նա մասնակցելու Է Աֆղանստանի հարեւան երկրների եւ Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ եւ Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: