երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվայի Բասմանի դատարանը 100 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել ընդդեմ «Chanel»-ի

Մոսկվայի Բասմանի դատարանը 100 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել ընդդեմ «Chanel»-ի

Մոսկվայի Բասմանի դատարանը 100 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել ընդդեմ «Chanel»-ի, հայտնում է Ria.ru-ն։

«Մարիա Չեբանի, Անդրեյ Սերգեևի և Անաստասիա Ստրանինայի հայցն ընդդեմ «Chanel»-ի, ընդունվել է վարույթ»,- հայտնել են դատարանից։

Հայցվորները պահանջում են ոչ նյութական վնասի փոխհատուցում 100 մլն ռուբլու չափով։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Ավելի վաղ ազգությամբ ռուս Լիզա Լիտվինը աղբյուրին հայտնել էր, որ Դուբայի առևտրի կենտրոնում հրաժարվել են վաճառել իրեն «Chanel»-ի պայուսակը, քանի դեռ նա չի ստորագրել փաստաթուղթը, որում նշված է, որ իրը չի տեղափոխի Ռուսաստան։ Ավելի ուշ «Chanel»-ից բացատրել են, որ խնդիրը քարտային հաշվի արգելափակման մեջ է, ոչ թե՝ քաղաքացիության։

  • Կիսվել: