երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն Երեւանին փորձանքի մեջ է թողել, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

Հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն Երեւանին փորձանքի մեջ է թողել, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

Հայտարարություններն այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երեւանին փորձանքի մեջ է թողել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում, չեն համապատասխանում իրականությանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետեւ հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը,- ասել է նա։- Հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ն Հայաստանին թողեց փորձանքի մեջ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Երբ ՀԱՊԿ-ն, ի պատասխան Երեւանի խնդրանքի, փորձագետների իր առաքելությունն ուղարկեց՝ տեղում ուսումնասիրելու համար, նա վերադարձավ եւ առաջարկեց հայկական տարածքում Ադրբեջանի սահմանին դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: