ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։

Այսպես է մեկնաբանել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանը առաջարկել է դադարեցնել ուրանի հարստացումը և իր պաշարների մի մասը փոխանցել Ռուսաստանին։

«Մենք ունեցել ենք նախաձեռնություն, հայտարարել ենք հարստացված ուրան ընդունելու՝ մեր պատրաստակամության մասին, այդ մասին խոսք եղել է։  Մնացած ամեն ինչ քննարկման առարկա է իրանցիների և ամերիկացիների միջև, այժմ բանակցություններ են ընթանում», - ասել է նա։ 

  • Կիսվել: