հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. Կրեմլի խոսնակ

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. Կրեմլի խոսնակ

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստաի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպես կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ-ն ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշել է ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ սահմանել 60 դոլարը:

 

  • Կիսվել: