չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնումից քիչ անց վերադարձել է օդանավակայան

Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնումից քիչ անց վերադարձել է օդանավակայան

«Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա» ավիաընկերության («Աերոֆլոտ» խմբի մաս) ներկայացուցիչը։

«Մոսկվա-Ստամբուլ SU5537 չվերթը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝  պարզաբանելով, որ որոշում է կայացվել այս թռիչքն իրականացնել պահեստային ինքնաթիռով։

 «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝  օդաչուի խցիկի ավտոմատացման անսարքության պատճառով։

Անսարքությունը տեղի է ունեցել «Ռոսիա» ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռում, որը թռչում էր Մոսկվա-Ստամբուլ երթուղով։

«Ավտոպիլոտի ավտոմատացման անսարքություն է տեղի ունեցել, ժամը 16.59-ին ինքնաթիռը կանոնավոր վայրէջք է կատարել Շերեմետևոյում»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

  • Կիսվել: