Մոնղոլիայում լարված իրավիճակ է. քաղաքացիները ներխուժել են կառավարության շենք
Մոնղոլիայում լարված իրավիճակ է: Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են քաղաքացիները ներխուժում կառավարության շենք, գրում է Аrbat Мedia-ն:
Հայտնի չէ, թե ստույգ որն է խռովության ալիքի բարձրացման պատճառը, սակայն ըստ վարկածի` քաղաքացիները մեղադրում են քաղաքական գործիչներին արտահանվող ածխի գողության դեպքերին մասնակցություն ունենեալու մեջ։
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, հանրապետությունում այս հարցով հանրահավաքներ էին անցկացվել։