ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոնղոլիայի հետ Ռուսաստանի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Մոնղոլիայի հետ Ռուսաստանի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում Է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաեւ չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչեւ հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ:

 

Տարածաշրջանում հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզեւը Instagram-ին հայտնել է, որ իշխանությունները զննում են տները եւ սոցիալական օբյեկտները, հունվարի 12-ին պլանավորվում է անցկացնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ:  Կրասնոյարսկի քաղաքապետարանում հաղորդել են, որ երկրաշարժից հետո տուժածներ ու ավերածություններ չկան։

  • Կիսվել: