երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին. Սանդու

Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին. Սանդու

Մոլդովայի քաղաքացիներն արտահայտել են իրենց կամքը, մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է նախագահ Մայա Սանդուն, որը հավակնում է նախագահական երկրորդ ժամկետի։

Նշենք, որ արձանագրությունների 99 տոկոսի մշակումից հետո եվրաինտեգրմանը կողմ է արտահայտվել ընտրողների 50,29 տոկոսը, դեմ՝ 49,71-ը։

«Մոլդովայի ժողովուրդն արտահայտեց իր կամքը, իսկ քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանեց եվրոպական ուղին»,-ասել է Սանդուն:

Մոլդովայում նախագահական ընտրությունները և ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեն անցկացվել են միաժամանակ։ Ընտրություններում առաջատարը Մայա Սանդուն է՝ 42,31 տոկոս ձայնով:

 

  • Կիսվել: