երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Մոլդովայի և Ուկրաինայի միջև բոլոր սահմանային անցակետերը վերսկսել են աշխատանքը

Մոլդովայի և Ուկրաինայի միջև բոլոր սահմանային անցակետերը վերսկսել են աշխատանքը

Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր անցակետերը վերսկսել են բնականոն աշխատանքը՝ ուկրաինական կողմի տեխնիկական խափանումը վերացնելուց հետո։ Այս մասին կիրակի հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանությունը։

«Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր հսկիչ-անցակետերը վերսկսել են իրենց աշխատանքը»,- ասվում է նախարարության Telegram ալիքում։

Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայության տվյալների բազայում առկա խնդիրների պատճառով դադարեցվել էին սահմանային անցումները։

 

  • Կիսվել: