կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոլդովան կձգտի բանակցությունների  միջոցով հասնել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը. ԱԳՆ

Մոլդովան կձգտի բանակցությունների միջոցով հասնել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը. ԱԳՆ

Մոլդովան մտադիր է օգտագործել միայն բանակցությունները, որպեսզի հասնի Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը։

Ինչպես հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան, TV8-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։

"Մենք միշտ ասել ենք, որ Մոլդովայի տարածքում ռուսական զորքերի անօրինական ներկայությունը անկայունության գործոն է ինչպես հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի համար։ Միակ մեթոդը, որով մենք ցանկանում ենք հասնել այդ նպատակին (տարածաշրջանից ՌԴ զորքերի դուրսբերմանը - խմբ.) դիվանագիտությունն է, բանակցություններն ու երկխոսությունը ռուսական կողմի եւ Մերձդնեստրի հետ", - ընդգծել է Պոպեսկուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բազմիցս կոչ էր արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Մերձդնեստրից: Նա ընդգծել է, որ նրանց ներկայությունը խախտում է երկրի չեզոքությունը։

Ըստ Պոպեսկուի՝ ռուսական զորքերը, որոնք գտնվում են Մերձդնեստրում, խախտում են Մոլդովայի ինքնիշխանությունը:

  • Կիսվել: