Moderna-ի պատվաստանյութը դրական արդյունք է գրանցել Հնդկաստանում տարածվող «դելտա» հիմնամանրէի դեմ պայքարում
Հնդկաստանում տարածվող ՛՛դելտա՛՛ հիմնամանրէի դեմ պայքարում ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութը դրական արդյունքներ է ցույց տվել, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է 8 մասնակցից վերցված արյան փորձանմուշի հիման վրա, որը վերցվել էր պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց մեկ շաբաթ անց:
Համաձայն ընկերության տրամադրած տեղեկության՝ պատվաստանյութը նպաստել է հակամարմինների առաջացմանը՝ ընդդեմ բոլոր փորձարկված տարբերակների:
Սակայն նշվում է, որ կորոնավիրուսի տեսակներից մեկի նկատմամբ պայքարում դեղամիջոցն արդյունք չի ցույց տվել: Խոսքը Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի նախնական հիմնամանրէի մասին է: