ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիները կարող են ապաստանի համար դիմել ԱՄՆ-ին. Սպիտակ տուն

Մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիները կարող են ապաստանի համար դիմել ԱՄՆ-ին. Սպիտակ տուն

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք թաքնվում են մոբիլիզացիայից, կարող են ապաստան հայցել ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պյերը։

«Անկախ ազգությունից՝ նրանք կարող են դիմել ապաստան ստանալու համար, և յուրաքանչյուր դիմում կքննարկվի անհատական հիմունքներով»,-ասել է Ժան Պիերը:

«ԱՄՆ իշխանությունները ողջունում են բոլոր նրանց, ովքեր ապաստան են փնտրում»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ մոբիլիզացիայից փախչող ռուսաստանցիներին չի տրամադրվի ինչ-որ հատուկ կարգ կամ գերակա պայմաններ։

  • Կիսվել: