երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, տեղեկացնում են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների վերաբերյալ մտքերի փոխանակում՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կարգավորման որոշումները:

Ըստ ՌԴ կառավարության տարածած մամուլի հաղորդագրության՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղտեխնիկայի, դեղագործության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վրա:

 

  • Կիսվել: