երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միշուստինի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել  նրա ինքնազգացողության մասին

Միշուստինի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել նրա ինքնազգացողության մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է։ Այս  մասին հայտնել  է վերջինիս մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝  ապրիլի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և պետք է ինքնամեկուսացվի։ Ռուսաստանի վարչապետի պարտականությունները Միշուստինի հիվանդության ժամանակահատվածում կատարում է վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը:

  • Կիսվել: