ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։

«Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը նախօրեին  Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր, որ  Եվրահանձնաժողովը կքննարկի իր սահմաններին հնարավոր գործողությունները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի հետ:

 

  • Կիսվել: