«Միր» քարտերից թուրքական բանկերի հրաժարման պատճառը կապված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման հետ․ Կրեմլ
«Միր» քարտերից թուրքական բանկերի հրաժարման պատճառը կապված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի է, որ բանկերը եւ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման տակ։ Իհարկե, մենք պետք է համատեղ միջոցներ փնտրենք այս ճնշմանը հակազդելու համար, որպեսզի չվնասենք մեր առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մեր միլիոնավոր զբոսաշրջիկներին չզրկենք հարմարավետ պայմաններից»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, ասել է, որ թուրքական պետական Halkbank, Ziraat Bank եւ VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել «Միր» քարտերից օգտվելը։