շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մինսկը նախազգուշացրել էր Կիևին․ «Հեռախոսը վերցնել-զանգահարելը դժվար էր»

Մինսկը նախազգուշացրել էր Կիևին․ «Հեռախոսը վերցնել-զանգահարելը դժվար էր»

Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը նախազգուշացված է եղել հնարավոր հատուկ գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել, զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Տեսանյութը տարածել է Բելառուսի նախագահի «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նախարար Վ. Խրենինից ճշտել է, արդյոք նա ուկրաինացի գործընկերոջը փոխանցել է ՌԴ ԳՇ–ի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։ Խրենինը պատասխանել է, որ կատարել է Լուկաշենկոյի կարգադրությունն ու կապ է հաստատել ուկրաինական գործընկերոջ հետ։ Սակայն ուկրաինացի նախարարը չի զանգահարել։

«Լսե՛ք, չէ՞ որ պատմության մեջ դեպքեր են եղել, երբ Խրուշչովը Քենեդիին է զանգահարել գիշերն ու դադարեցրել ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, ասացեք խնդրեմ, դժվար էր զանգահարելը, լսափողը վերցնելը։ Սրիկանե՛ր», – ընդգծել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը երկու անգամ բանակցել է բելառուսական կողմի հետ։

Վերջին նման զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։ Պետությունների ղեկավարների բանակցությունների մանրամասները փոխանցվել են ուկրաինական կողմին։

 

  • Կիսվել: