չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս խաղաղություն և կայունություն ապահովելու համար․ Թուրքիայի ՊՆ նախարարը

Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս խաղաղություն և կայունություն ապահովելու համար․ Թուրքիայի ՊՆ նախարարը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Չանաքքալեի հաղթանակի և նահատակների հիշատակի օրվա» 109-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում խոսել է «Սև ծովից մինչև Աֆրիկա,  Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս խաղաղություն և կայունություն» ապահովելու Անկարայի ջանքերի մասին»,- հայտնում է TRT-ն։

«Այն ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում աճում է լարվածությունը և սրվում են հակամարտությունները, մենք՝ Թուրքիան, ինտենսիվ ջանքեր ենք գործադրում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ Սև ծովից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս», - հայտարարել է Գյուլերը։

Ըստ նրա, այն ժամանակաշրջանում, երբ Թուրքիան ստանձնում է կարևոր առաքելություններ, Թուրքիայի զինված ուժերը «իրականացնում են վերջին հարյուրամյակի ամենաինտենսիվ և արդյունավետ հանձնարարություններից մեկը՝ միաժամանակ մի շարք խիստ կարևոր խնդիրներ լուծելով»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: