երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միխեիլ Սաակաշվիլին զինվորական հոսպիտալից տեղափոխել են Ռուսթավիի բանտ

Միխեիլ Սաակաշվիլին զինվորական հոսպիտալից տեղափոխել են Ռուսթավիի բանտ

Նոյեմբերի 20-ից զինվորական հոսպիտալում բուժվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ, այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո՝ հոկտեմբերի 1-ին, հացադուլ էր հայտարարել։ Նա միայն հեղուկներ էր խմում և դեղորայք ընդունում։ Քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլիան հայտնել էր, որ հացադուլի պատճառով Սաակաշվիլին սկսել է կորցնել հիշողությունը։ Բժիշկներն ու փաստաբանը բազմիցս պահանջել են նրան բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Նոյեմբերի 8-ին Վրաստանի նախկին նախագահին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիի մեղադրյալների և դատապարտյալների հիվանդանոց։

  • Կիսվել: