Միխայիլ Բոյարսկին վնասվածքից հետո կրկին բեմ կբարձրանա
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին, որը մի քանի ներկայացում է բաց թողել Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնում, այսօր կրկին բեմ կբարձրանա: Տեղեկությունը հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Ապրիլի վերջին Բոյարսկին բաց էր թողել երեք ներկայացում, որոնց նա մասնակցում է որպես հրավիրված արտիստ։ Մայիսի սկզբին թատրոնը հայտնել էր, որ Բոյարսկու մասնակցությամբ ներկայացումները դադարեցվում են, քանի որ արտիստին խորհուրդ է տրվել ժամանակավորապես չբարձրանալ բեմ։
«Բարեկամներ, հիանալի նորություն ունենք․ Այսօր «Այդ հին, սիրելի տանը» ներկայացման մեջ Էրաստ Պետրովիչի դերը կկատարի Միխայիլ Բոյարսկին»,- ասված է հաղորդագրությունում։