ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջուկային պատերազմի վտանգ կարող է ծագել դժբախտ պատահարի, արտաքին միջամտության հետևանքով. փորձագետ

Միջուկային պատերազմի վտանգ կարող է ծագել դժբախտ պատահարի, արտաքին միջամտության հետևանքով. փորձագետ

Միջուկային տերությունների առաջնորդները մտադիր չեն միջուկային պատերազմ սկսել, սակայն դա կարող է տեղի ունենալ դժբախտ պատահարի կամ ինչ-որ արտաքին միջամտության հետևանքով: Այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին տեսուչ, ֆիզիկական գիտությունների թեկնածու Պանտելիս Իկոնոմուն, որն ԱԷՄԳ-ում աշխատել է 33 տարի՝ լինելով միջուկային ահաբեկչության հարցերով փորձագետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փորձագետը, մասնավորապես, ասել է. ՛՛Միջուկային պատերազմի վտանգ կարող է առաջանալ դժբախտ պատահարի կամ անվերահսկելի արտաքին գործոնի ազդեցությամբ՝ օրինակ՝ կիբեռհարձակման կամ մարդկային սխալի՛՛:

 

  • Կիսվել: