ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին. փորձել են 17 կգ թմրանյութ անցկացնել

Միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին. փորձել են 17 կգ թմրանյութ անցկացնել

Երկու անհայտ անձ նախորդ գիշեր փորձել են հատել իրանա-ադրբեջանական սահմանը և 17 կգ թմրանյութ տեղափոխել։ Աղբյուրի համաձայն` սահմանապահների «կա՛նգ առ» հրամանին չենթարկվելուց հետո սահմանախախտների ուղղությամբ կրակ են բացել։
 
«Սահմանախախտները դիմել են փախուստի՝ օգտվելով տեղանքի բարդությունից, ինչպես նաև եղանակային անբարենպաստ պայմաններից»,- հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։ 
 
Որոնողական աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել են 2 փաթեթներ, որոնց մեջ եղել են 3189 մեթադոն հաբ, ինչպես նաև մոտ 17 կիլոգրամ թմրամիջոց (հերոին, մարիխուանա, մետամֆետամին)։ Փաթեթներն առգրավվել են։
Ավելի վաղ նմանատիպ մի քանի այլ միջադեպեր են գրանցվել։ Ապրիլի սկզբին Իրանի երեք քաղաքացիներ փորձել են ապօրինի հատել պետական սահմանը։ Օրինախախտներից մեկին հաջողվել է փախչել, երկրորդը բերման է ենթարկվել, իսկ երրորդը սպանվել է։ Իրանցիների մոտ հայտնաբերվել է AKM ինքնաձիգ, 24 կիլոգրամ թմրամիջոցով 2 փաթեթ (մարիխուանա, հերոին, ափիոն, մետամֆետամին) և հոգեմետ դեղի 300 հաբ։

  • Կիսվել: