հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ՄԻԵԴ-ում քաղաքական հետապնդումների մասին քննված գործերի քանակով ԵԽ երկրների շարքում առաջատարը Ադրբեջանն է

ՄԻԵԴ-ում քաղաքական հետապնդումների մասին քննված գործերի քանակով ԵԽ երկրների շարքում առաջատարը Ադրբեջանն է

Եվրոպայի խորհրդում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումների մասին Ստրասբուրգի դատարանի որոշումների քանակով Ադրբեջանն առաջատարն է:  Այս մասին հայտնի է դառնում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի զեկույցի տվյալներից:

Նշվում է, որ 2020 թվականին ԵԽ նախարարների կոմիտեն 12 նման գործ է դիտարկել, որոնցից 6-ը՝ Ադրբեջանի, 2-ական՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, 1-ական՝ Վրաստանի և Թուրքիայի դեմ:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածն առնչվում է քաղաքական հետապնդումների և քաղաքական դրդապատճառով բռնաճնշումներին:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը 2020 թվականին միայն երկու գործով է կատարել ՄԻԵԴ-ի վճիռը, իսկ մյուս դեպքերում դիմումատուների իրավունքները չեն վերականգնվել:

 

  • Կիսվել: