շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Միասին մենք կարող ենք քայլել խաղաղության ճանապարհով. Հռոմի պապը շնորհավորել է Խաղաղության համաշխարհային օրը

Միասին մենք կարող ենք քայլել խաղաղության ճանապարհով. Հռոմի պապը շնորհավորել է Խաղաղության համաշխարհային օրը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է հավատացյալներին Ամանորի կապակցությամբ և աշխարհում խաղաղության հաստատման կոչ է արել Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը  Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է հունվարի 1-ին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ այսօր ավելի ու ավելի հստակ է զգացվում պատերազմի անթույլատրելիությունը, որը «մահ ու ավերածություն է սերմանում»։

«Մենք հույսը չենք կորցնում... Համավարակի փորձը մեզ սովորեցնում է, որ ոչ ոք չի կարող միայնակ փրկվել, բայց միասին մենք կարող ենք քայլել խաղաղության և զարգացման ճանապարհներով»,- ասել է հովվապետը։

Նրա կարծիքով՝ այժմ ամենուր հնչում է հետևյալը՝ «ո՛չ պատերազմին», «ո՛չ սպառազինությունների մրցավազքին»։

Առաջին Խաղաղության համաշխարհային օրը նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին, այն սահմանել է Պողոս VI-րդ պապը։ Ավանդույթի համաձայն՝ այս օրն աշխարհի բոլոր ծայրերումմարդիկ աղոթում են և մտածում խաղաղության մասին։

  • Կիսվել: