Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը․ Արաղչի
Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը, ժամը 10:00-ի սահմաններում, Մասկատում։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։



