կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Մի շարք առաջարկների դեպքում բանակցային սեղանի շուրջ փոխըմբռնման ենք հասել. Մեդինսկին՝ ՌԴ-Ուկրաինա նախորդ հանդիպման մասին

Մի շարք առաջարկների դեպքում բանակցային սեղանի շուրջ փոխըմբռնման ենք հասել. Մեդինսկին՝ ՌԴ-Ուկրաինա նախորդ հանդիպման մասին

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլի ընթացքում բարձրաձայնել է կրակի անհապաղ դադարեցման պահանջի մասին: Այս մասին Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրում ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչպես գիտեք, նախորդ հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումները, նաև բարձրաձայնել ենք ՌԴ մի շարք առաջարկներ, որոնք փոխկապակցված են կրակի անհապաղ դադարեցման հետ՛՛:

Մեդինսկիի խոսքով՝ մի շարք առաջարկների դեպքում բանակցային սեղանի շուրջ փոխըմբռնման են հասել, մինչդեռ որոշ, առավել սկզբունքային առաջարկների դեպքում, ինչն ամբողջովին կանխատեսելի էր, ուկրաինական կողմը մտածելու և Կիևի հետ խորհրդակցությունների ժամանակ է խնդրել:

 

  • Կիսվել: