կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ 

 Թրամփն այե մասին գրել է Truth Social-ի էջում։ 

«Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա խայտառակ կերպով ձախողվել է երկու կարևոր ոլորտներում՝ միգրացիա և էներգետիկա։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Թրամփը։ 

Մեծ Բրիտանիայի հրաժարականի մասին վերջին օրերին պարբերաբար գրում են միջազգային լրատվամիջոցները։ Որպես պատճառ նշվում է Սթարմերի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորուստը։ Սթարմերն այդ լուրերի ֆոնին օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ 

 

  • Կիսվել: