շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայի դեսպանը չորրորդ անգամ կանչվել է Իրանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի դեսպանը չորրորդ անգամ կանչվել է Իրանի ԱԳՆ

Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակման և ԻԻՀ դրոշն անարգելու կապակցությամբ, Թեհրնում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Ռեդկլիֆը կանչվել է ԱԳՆ, գրում է parstoday.com-ը:

Վերջին երկու ամսում չորրորդ անգամ, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է ԻԻՀ բողոքը՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակման կապակցությամբ:
ԱԳՆ արարողակարգի բաժնի գլխավոր տնօրենը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպմանը վերջինիս հիշեցրել է Բրիտանիայի կառավարության պարտավորությունների մասին՝ հիմնված 1961 և 1963 թվականների Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաների վրա: Նա նաև Իրանի խիստ բողոքն է փոխանցել՝ Լոնդոնում ԻԻՀԳ դեսպանատան դեմ իրականացված հարձակումը կանխելու հարցում ոստիկանության անարդյունավետ գործղությունների կաակցությամբ:
Մեծ Բրիտանիայի դեսպանը ափսոսանք է հայտնել հարձակման կապակցությամբ և նշել, որ խնդրի մասին կզեկուցի Լոնդոնին։

 

  • Կիսվել: