երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կոչն Իրանին՝ «գնալ դիվանագիտական ճանապարհով»

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կոչն Իրանին՝ «գնալ դիվանագիտական ճանապարհով»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կոչ է արել Իրանին «գնալ դիվանագիտական ճանապարհով»՝ Արեւմուտքի հետ լարվածությունը թուլացնելու եւ «միջազգային սառնությունից» դուրս գալու համար, տեղեկացնում է BBC News-ը:

Ռաաբը մեկնաբանել է նաեւ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը և ասել, որ «ԱՄՆ-ն ինքնապաշտպանություն կիրառելու իրավունք ուներ »։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան հասկանում է, թե «ինչու է նա դա արել», բայց հիմա ցանկանում է «լարվածության թուլացում» և «խուսափում մեծ պատերազմից»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրել է գործողություն ընդդեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որոնց Վաշինգտոնում համարում են հանցակից՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպման գործում։

Նշենք նաեւ, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից Սոլեյմանիի մահվան համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ եւ ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 օբյեկտների, եթե ամերիկացիները ենթարկվեն գրոհի:

  • Կիսվել: